կարևոր
1785 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-29 18:40

Պարգև սրբազանն այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հայտնում է, որ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն 2020թ. նոյեմբերի 27-ին։ 

Նշենք, որ նոյեմբերի 16-ին Պարգև սրբազանը սրտի կաթված էր ստացել, այնուհետև տեղափոխվել Լոս Անջելես: Վիրահատությունը բարեհաջող էր անցել, որից 2 օր անց Սրբազանը լուսանկար էր հրապարակել: