կարևոր
1968 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-29 17:23

Փաշինյանն ուղղակիորեն ընդունում է, որ իր սեփական վարկանիշն իր համար եղել է ավելի կարևոր, քան հինգ հազարից ավելի հայ զինվորների մահը. Գոհար Մելոյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, գրում է, որ դրանով Փաշինյանն ուղղակիորեն ընդունում է, որ իր սեփական վարկանիշն իր համար եղել է ավելի կարևոր, քան հինգ հազարից ավելի հայ զինվորների մահը, հազարավոր ծանր վիրավորները, գերիության մեջ գտնվող հայ զինվորները, տասնյակ հազարավոր փախստականները։

«Դեռևս երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հաջողացրել է իր մեկ ֆեյսբուքյան գրառման մեջ տեղավորել երկու տասնյակից ավել մեծ և փոքր ստեր։

Որևէ ցանկություն չունենալով վերլուծել բացարձակ սուտ և լկտիություն տարածող այս գրառմանը բովանդակությունը՝ պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն ընդունում է, որ իր սեփական վարկանիշն իր համար եղել է ավելի կարևոր, քան հինգ հազարից ավելի հայ զինվորների մահը, հազարավոր ծանր վիրավորները, գերիության մեջ գտնվող հայ զինվորները, տասնյակ հազարավոր փախստականները։

Խայտառակ կապիտուլիացիայից հետո Փաշինյանը շարունակում է հայ ժողովրդին մանիպուլացնելու իր ստոր քաղաքականությունը՝ Շուշին, Հադրութը, Մատաղիսը, Ասկերանի և Հադրութի շրջանի տասնյակ գյուղեր ներկայացնելով որպես գրավյալ տարածքները։

Հայ ժողովրդի վրա պարտության խարանը դաջած և թուրքական աշխարհը կապող միջանցքը զիջած դավաճանը կրկին անգամ փորձում է սեփական դավաճանական և ապիկար քայլերի համար պատասխանությունը բարդել հայ ժողովրդի, նախկին իշխանությունների, բանակի և Ռուսաստանի դաշնության վրա։

Հիրավի, կա սուտ, մեծ սուտ և Նիկոլ Փաշինյանի սուտ». գրում է Գոհար Մելոյանը։