կարևոր
7458 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-29 17:07

Լաչինի ու Քարվաճառի շրջանների հանձնման, ինչպես նաև այլ էական կետեր չկային նախնական փաստաթղթում, որը մերժել է Փաշինյանը. Միքայել Մինասյան

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակի լուսանկարը, որը մի քանի հիմնարար կետով տարբերվում է նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարությունից. մասնավորապես նախ՝ ռազմագերիների և ռազմի դաշտում զոհվածների մասին ասվում է. «Զինադադարից հետո պետք է սկսվի գերիների անհապաղ փոխանակում և դիերի հայտնաբերում»: «Անհապաղ» բառը կրկնվում է երկու անգամ։ Մի բան, որն իսպառ բացակայում է ստորագրված փաստաթղթում», - գրում է Մինասյանը։ Այս փաստաթղթում չկան Լաչինի ու Քելբաջարի հանձնումը։ Սա ամենամեծ ու էական տարբերությունն է։ Նշենք, որ ստորագրված փաստաթղթի 8-րդ կետով միայն նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթում նշված չէ Լաչինի ու Քարվաճառի շրջանների հանձնման կետը, ինչպես նաև բացակայում է Սյունիքում Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող նոր ճանապարհի շինարարության մասին հատվածը։

«Սա հոկտեմբերի վերջին Նիկոլին առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալն է: Նիկոլը այն մերժել է»,- գրում էմԻնասյանը և հավելում.

Այս փաստաթղթում հատուկ կետ կա գերիների և ռազմի դաշտում զոհվածների մասին։ Այնտեղ ասվում է. «Զինադադարից հետո պետք է սկսվի գերիների ԱՆՀԱՊԱՂ փոխանակում և դիերի հայտնաբերում»:

Այս ձևակերպումը՝ «ԱՆՀԱՊԱՂ», կրկնվում է երկու անգամ։ Մի բան, որն իսպառ բացակայում է ստորագրված փաստաթղթում։

Այս փաստաթղթում չկան Լաչինի ու Քելբաջարի հանձնումը։ Սա ամենամեծ ու էական տարբերությունն է։

Այս փաստաթղթում չկա ոչինչ Նախիջևանի հետ կապող ՆՈՐ ճանապարհի շինարարության մասին։

Խնդրանքս է բոլորին. այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը։

Նիկոլը ստում է ու միշտ է ստել և երբեք չի՛ զբաղվել ու չի կարող զբաղվել մեր ազգային հարցերով։

Նիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասին։ Նրանց զեկուցել է ԱԱԾ-ն։ Գիտեն, ունեն և չեն հրապարակում՝ վախենալով հանրային տրամադրություններից։

Իմացեք՝ Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են։ Նա և խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար։

Գերիների, անհետ կորածների ու դիերի հետ կապված Նիկոլն ամենավերջին մարդն է, ում հետ պետք է խոսել։ Նա ամեն ինչ կարող էր անել և չի արել, իսկ հիմա դրա համար չունի որևէ լեգիտիմություն և լծակ այն պարզ պատճառով, որ ոչ ոք նրա հետ հաշվի չի նստում։

Հ.Գ. Ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ վիժվածքի այսօրվա գրառմանը՝ Կազանյան փաստաթղթի և դրա վրա կառուցված նրա մտորումների մասին: Բանակցային գործընթացին քիչ թե շատ տեղյակ մարդու համար Նիկոլի հրապարակած այդ անգրագետ տեքստը ուղղակի ծիծաղելի է։ Տեքստ, որտեղ գլխիվայր շուռ է տրված ամեն ինչ և միտումնավոր բաց են թողնված Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն ու շատ այլ էական հանգամանքներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական»:

Հիշեցնենք, նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 17-ին Ռոսիա 24 «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաավստել էր, որ ստորագրված փաստաթղթի այլ տարեբրակ է եղել, որի կետերին Փաշինյանը չի համաձայնել: 

Ռուսաստանի նախագահի խոսքով` հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախապայման էր դրել հայկական կողմի դիմաց` թույլ տալ ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի։ Փաշինյանը կտրուկ դեմ էր դրան։

«Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու էր Փաշինյանը դեմ դրան, քանի որ խոսքը վերաբերում էր խաղաղ բնակիչներին, Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ, և այնտեղ լինելու էին ռուս խաղաղապահները։ Փաշինյանն ինձ ասաց, որ կտրուկ դեմ է դրան, հայկական կողմը շարունակելու է կռվել», – ասել է Պուտինը։

Պուտինի խոսքով` ԼՂ կարգավորման տարիների ընթացքում Շուշիի հանձնման հարցը չի դրվել, եղել է յոթ շրջանների վերադարձի հարցը։