450 դիտում, 2020.11.29 16:58

Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների. ԱՀ ՄԻՊ

Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների. ԱՀ ՄԻՊ

Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել մեր կատարած աշխատանքներն ու իմ դիրքորոշումները: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման և անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ ու կանոնավոր հաղորդակցության վարման ուղղությամբ»: