320 դիտում, 2020.11.29 16:28

Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամներն աջակցում են Արցախի բնակչությանը

Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամներն աջակցում են Արցախի բնակչությանը

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է․

«Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում ունեցավ Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս պահին բոլոր հիմնադրամներն աշխատում են Արցախի բնակչությանն աջակցություն տրամադրելու ուղղությամբ` սնունդ, կացարան, ֆինանսական օգնություն և այլն:

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին հիմնադրամների կատարած աշխատանքները, և թե ինչպես մեր գրասենյակը կարող է նպաստել նրանց գործունեությանը: Հանդիպման ավարտին հստակեցվեց, որ առաջին հերթին հիմնադրամներին անհրաժեշտ է համակարգված աշխատանք ՀՀ մի քանի գերատեսչությունների հետ: Այս և այլ խնդիրների լուծման շուրջ գրասենյակը կշարունակի աշխատանքները»: