364 դիտում, 2020.11.29 15:26

Կիմ Բալայանը դադարեցնում է հացադուլը, բայց ոչ պայքարը. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի առջեւ շարունակվում է քաղաքացիների հացադուլը: Պահանջը նույնն է` Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից:

Նոյեմբերի 23-ից հացադուլն են շարունակում Գեղամ Մանուկյանն ու Գարիկ Ավետիսյանը: Նրանց են միացել նաեւ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը, 2008-ին զոհված զինծառայողի մայր Անահիտ Կիրակոսյանը, եւ եւս 2 քաղաքացի:  Եվ, ահա, շատ քաղաքացիներ իրավաբաններ, իրավապաշտպաններ, ակադեմիկոսներ այս վերջին օրերին հորդորում էին Կիմ Բալայանին հացադուլից անցնել բողոքի արտահայտման այլ մեթոդի: Նոյեմբերի 29-ին նա հայտարարել է, որ կգնա այդ քայլին` դադարեցնում է հացադուլը, բայց պայքարը՝ շարունակում: