12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի առջեւ շարունակվում է քաղաքացիների հացադուլը: Պահանջը նույնն է` Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից:
Նոյեմբերի 23-ից հացադուլն են շարունակում Գեղամ Մանուկյանն ու Գարիկ Ավետիսյանը: Նրանց են միացել նաեւ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը, 2008-ին զոհված զինծառայողի մայր Անահիտ Կիրակոսյանը, եւ եւս 2 քաղաքացի: Եվ, ահա, շատ քաղաքացիներ իրավաբաններ, իրավապաշտպաններ, ակադեմիկոսներ այս վերջին օրերին հորդորում էին Կիմ Բալայանին հացադուլից անցնել բողոքի արտահայտման այլ մեթոդի: Նոյեմբերի 29-ին նա հայտարարել է, որ կգնա այդ քայլին` դադարեցնում է հացադուլը, բայց պայքարը՝ շարունակում: