670 դիտում, 2020.11.29 12:51

Միաբանության երթը՝ Ազատության հրապարակից. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Միաբանության երթը՝ Ազատության հրապարակից. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ազատության հրապարակից  տեղի է ունենում  միաբանության երթ, որի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և ձայն հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

Միաբանության երթի կազմակերպիչներից են ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, դերասան Հրանտ Թոխատյանը:

Երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվում են դեպի ՌԴ դեսպանատուն, որպեսզի ՀՀ-ում ՌԴ դեսպանին փոխանցեն նամակը:

Ակցիայի մասնակիցները անհետ կորածների եւ գերիների լուսանկարներով են մասնակցում երթին: