Ազատության հրապարակից տեղի է ունենում միաբանության երթ, որի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և ձայն հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:
Միաբանության երթի կազմակերպիչներից են ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, դերասան Հրանտ Թոխատյանը:
Երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվում են դեպի ՌԴ դեսպանատուն, որպեսզի ՀՀ-ում ՌԴ դեսպանին փոխանցեն նամակը:
Ակցիայի մասնակիցները անհետ կորածների եւ գերիների լուսանկարներով են մասնակցում երթին: