Մեկ օրում Հայաստանից ավելի քան 2,4 հազար տեղահանված է վերադարձել Ստեփանակերտ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«2020թ. նոյեմբերի 21-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել տեղահանվաների տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը։ Ավտոբուսները Երեւանից ուղեւորվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 2431 մարդու», - ասված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 23 514 փախստական: