Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթյունավտանգ առարկա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Մեկ օրվա ընթացքում մաքրվել է Ստեփանակերտ քաղաքի 2,85 կմ ավտոճանապարհների, 5,9 հեկտար տարածքի չպայթած զինամթերքից:
Հայտնաբերվել և վնասազերծվել է 104 պայթյունավտանգ առարկա», - ասված է հաղորդագրության մեջ: