556 դիտում, 2020.11.28 20:14

Լավրովն ու Այվազյանը քննարկել են ՀՀ ԱԳ նախարարի` Մոսկվա կայանալիք այցը

Լավրովն ու Այվազյանը քննարկել են ՀՀ ԱԳ նախարարի` Մոսկվա կայանալիք այցը

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, կողմերը, ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի շուրջ: