Արդեն 6-րդ օրն է, ինչ հանրապետության հրապարակում շարունակվում է Գեղամ Մանուկյանի եւ Գարիկ Ավետիսյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլը, որին միացել են նաեւ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը, 2008-ին զոհված զինծառայողի մայր Անահիտ Կիրակոսյանը եւ եւս 2 քաղաքացի:
Պահանջը շարունակում է մնալ նույնը: Կիմ Բալայանը նաեւ քրեական պատասխանատվության հարց է դնում սահմանդրական կարգը տապալելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում։