466 դիտում, 2020.11.28 19:04

Վարչապետի միջնորդությամբ ՀՔԾ-ի պետին և աշխատակցին շնորհվել է ՀՀ պետական պարգև

Վարչապետի միջնորդությամբ ՀՔԾ-ի պետին և աշխատակցին շնորհվել է ՀՀ պետական պարգև

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը և հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը  «իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդության հիման վրա պարգևատրվել են «Մխիթար Գոշ» մեդալով: Այս մասին նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Նշենք, որ Սասուն Խաչատրյանը ՀՔԾ պետի պաշտոնը զբաղեցնում է մինչ 2018 թ.-ի հունիսի 11-ից: 2018-ից մինչ օրս Հատուկ քննչական ծառայության կողմից հայտարարված բազմաթիվ աղմկահարույց գործերի մեծ մասը, որոնք միտված պիտի լինեին կուռուպցիայի, ապօրինի հարստացման, մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, չի ավարտվել դատարանում, և դրանցով վճիռներ և դատարանի վճռով մեղադրյալներ չկան: 

ՀՀ պետական պարգև Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվում են պետական, հասարակական, քաղաքական գործիչները, գիտնականները, դիվանագիտական գործիչները և իրավաբանները,  նաև այն անձինք, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարի գործում։