Ժամկետային զինծառայողների հարազատներն այսօր Կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո գնացին Պաշտպանության նախարարություն։
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողների հարազատները հավաքվել էին Կառավարության մոտ և պահանջում էին հստակեցնել, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց տղաներին, որոնք ծառայում են Արցախի Հանրապետությունում։
Զինծառայողներից մեկի մայրը՝ Լուսինե Հարոյանը, հավաքվածներին տեղեկացրեց, որ ժամը 18։00-ին Պաշտպանության նախարարը կընդունի 15 ծնողների, հետևաբար՝ կառավարության շենքի մոտից գնալու են այնտեղ։
«Կգնանք Պաշտպանության նախարարություն, այնտեղ դիմում-ցուցակ կկազմենք, թե ովքեր են հանդիպելու նախարարի հետ։ Ըստ այդ հանդիպման արդյունքների՝ մենք կորոշենք մեր հետագա անելիքները»,- եզրափակեց նա։