392 դիտում, 2020.11.28 16:16

Լըմուանը Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության մեջ որոշ կետեր

Լըմուանը Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության մեջ որոշ կետեր

Ֆրանսիայի կառավարությունը ուսումնասիրել է նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը և գտնում է, որ կան կետեր, որոնք պետք է քննարկել: Այս  մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

«Ուսումնասիրել ենք նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագիրը և, բնականաբար, այնտեղ կան կետեր, որոնք հաշվի առնված չեն, որոնց պետք է անդրադառնալ: Դա արդեն քաղաքական կողմն է: Դա պետք է արվի, հավանաբար, ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում: Երեկ հանդիպել եմ ՀՀ  արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ, իսկ այսօր հանդիպել եմ ՀՀ վարչապետ Փաշւինյանի հետ և քննարկել այս բոլոր հարցերը»,- ասաց Լըմուանը: