496 դիտում, 2020.11.28 13:57

Կիմ Բալայանը կասկած չունի, որ Նիկոլ Փաշինյանը «առողջական» խնդիրներ ունի

Կիմ Բալայանը կասկած չունի, որ Նիկոլ Փաշինյանը «առողջական» խնդիրներ ունի

Ես չեմ եկել հացադուլի նստել Նիկոլ Փաշինյանի հեռացնելու համար, ես եկել եմ ասելու, որ իրավապահ մարմինների ղեկավարները պարտավոր են իրենց ֆունկցիաները ճիշտ իրականացնել: Այս մասին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ասաց հացադուլ հայտարարած Կիմ Բալայանը:

«Իրավապահ մարմինները պարտավոր էին քրեական գործ հարուցել սահմանադրական կարգը տապալելու համար, պաշտոնական որևէ արձագանք չկա, գոնե ասեին, որ նյութեր են նախապատրաստում»,-նշել է նա: 

Բալայանը հայտնեց՝ դիմել է ՀՀ նախագահին, որպեսզի կազմակերպի միջազգային դատական հոգեբույժի հանձնաժողով կազմեն և Փաշինյանին փորձաքննության ենթարկեն։

«Ես կասկած չունեմ, որ ինքը առնվազն շիզոֆրենիայի երկու տեսակով տառապում է` մեկը մեծամոլական զառանցանքներն է, մեկը հետապնդման մանյա է»,-ասաց նա:

Կիմ Բալայանը նշեց, որ ստորագրված փաստաթղթում գոնե գերիների և դիակների փոխանակման ժամկետը կարող էր նշվել:

«Այս մարդը ոչ միայն մեր ազգաբնակչության վրա թքած ունի, այլ նաև տված զոհերի վրա»,-ասաց նա: