376 դիտում, 2020.11.28 11:47

Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում

Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․

«Ժամը 11։45-ին Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են շրջանի բնակավայրերին հարող տարածքներից։

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Սակրավորներն են աշխատում։

Միաժամանակ հորդորում ենք որևէ զենք կամ  անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն»։