398 դիտում, 2020.11.28 11:57

Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել դատապարտել միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը

Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել դատապարտել միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը

ՄԱԿ գլխավոր քատուղարը եւ Անվտանգության խորհուրդը պետք է խստորեն դատապարտեն իրանցի միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը, նշված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչիի նամակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նամակն ուղղված է ՄԱԿ ԱԽ նախագահ եւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

«Նահատակ Ֆահրիզադեի վախկոտ սպանությունը,- լուրջ նշաններով մատնանշում է Իսրայելի պատասխանատվությունը,- մեր տարածաշրջանում քաոս սերմանելու եւս մեկ հուսահատ փորձ է, ինչպես նաեւ Իրանի գիտատեխնիկական զարգացումը խափանելու փորձ»,- շեշտել է Իրանի մշտական ներկայացուցիչը։

Իրանն ամենավճռական կերպով դատապարտում է նահատակ Ֆահրիզադեի հանցավոր սպանությունը եւ ակնկալում, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը եւ Անվտանգության խորհուրդը վճռականորեն կդատապարտեն այս անմարդկային ահաբեկչական հարձակումը եւ այն կատարողների դեմ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն»,- հայտարարել է նա։

Մշտական ներկայացուցչի խոսքով՝ զոհվածը նաեւ «մեծ դերակատարում» է ունեցել COVID-19-ի թեստավորման համար իրանական լրակազմի մշակման գործում, «ինչը մեծ ավանդ էր համավարակի զսպման համազգային ջանքերի մեջ»։ «Նա նաեւ համակարգում էր COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակումը»,- նշել է Թահթ-Ռավանչին։