12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Նոյեմբերի 26-ին, Հոլանդիայում 64 տարեկանում կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ ռեժիսոր և բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը (Բազյան): Նրա մահվան լուրը հայտնում է «Մագաղաթ» մշակութային հայրենագիտական հարթակը:
Հասմիկ Չարենցը ծնվել է 1956թ.: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, երկար տարիներ աշխատել նույն ինստիտուտում, ապա՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հասմիկ Չարենցը բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի տեքստերի, հոդվածների և մյուզիքլների հեղինակ է։