կարևոր
1479 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-28 10:14

Վրաստանում սկսում են մի շարք սահմանափակումներ գործել

Վրաստանում սկսում են մի շարք սահմանափակումներ գործել

Վրաստանում այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք սահմանափակումներ, որոնց մի մասը տարածվում է ամբողջ երկրի տարածքով, իսկ մի մասը միայն Վրաստանի խոշոր 7 քաղաքներում: Այս մասին հայտնում է Aliq.ge կայքը։

Այսպիսով այսօրվանից՝ նոյեմբերի 28-ից Վրաստանի ամբողջ տարածքով.

  • արգելվում է տեղաշարժը ժամը 21:00-ից 05:00-ն ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև հասարակական տարածքում գտնվելը, բացառություն է Ամանորի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ ծննդյան՝ հունվարի 6-ի գիշերը,
  • արգելվում է ուղևորների կանոնավոր միջքաղաքային փոխադրում, այդ թվում՝ երկաթուղով, ավտոբուսով, միկրոավտոբուսով,
  • ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցնելու են առաքման ծառայության: Թույլատրվում է.
  • սննդամթերքը տանել անձամբ, «takeaway»
  • առաքում
  • «Drive»
  • արգելվում է մարզադահլիճների և լողավազանների աշխատանքը,
  • արգելվում են բոլոր տեսակի գիտաժողովների, դասընթացների, մշակութային, ժամանցային միջոցառումների անցկացումը – թույլատրելի է միայն առցանց ձևաչափով,
  • արգելվում է սպորտային, արվեստի և մշակույթի խմբակների/ստուդիաների գործունեությունը:

Ավտոմեքենաների (ներառյալ տաքսիները) երթևեկության սահմանափակումներ չկան:

Ինչ վերաբերում է խոշոր քաղաքներին, այսօրվանից Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Փոթիում, Զուգդիդիում, Թելավիում և լեռնադահուկային հանգստավայրեր Բակուրիանիում, Գուդաուրիում, Գոդերձիում և Մեստիայում, կգործեն լրացուցիչ սահմանափակումներ.

  • Թբիլիսիի, Թելավիի, Բաթումիի, Քութաիսիի, Ռուսթավիի, Գորիի, Փոթիի, Զուգդիդիի վարչական սահմաններում չի աշխատի հասարակական տրանսպորտը,
  • Առևտրի օբյեկտները (բացառությամբ սննդի, կենդանիների կերերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և մամուլի կրպակների)գործում են միայն հեռակա կարգով,
  • Բաց և փակ տոնավաճառները չեն գործում: Գյուղատնտեսական շուկաները շարունակում են աշխատանքը,
  • Դպրոցները, մասնագիտական ուսումնարանները և բարձրագույն ուսումնական հաստատությունները (բացի բժշկական կրթական ծրագրերից) ամբողջությամբ կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմի,
  • Մասնավոր և պետական ​​մանկապարտեզները դադարում են աշխատել:

Դահուկային հանգստավայրերը

  • հյուրանոցները կաշխատեն միայն որպես կարանտինային գոտի,
  • դադարեցվում է լեռնադահուկային մայրուղիների և դահուկային ճոպանուղիների աշխատանքը: