կարևոր
5404 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-28 00:20

Այստեղ իմ տունն է, իմ պատիվը, իմ պատմությունը. Չարեքթարի ազատագրող զինվորը՝ Աշոտ Սավյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիկացի անկախ լրագրող Պատրիկ Լանկաստերն այցելել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղ, զրուցել գյուղի բնակիչ, ազատամարտիկ Աշոտ Սավյանի հետ, որն իր ընկերների հետ մնացել և հրաժարվում է հեռանալ գյուղից: Չարեքթար գյուղը ներառված էր նոյեմբերի 24-ին հրապարակված Արցախի այն 121 բնակավայրերի ցանկում, որոնք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: 

Ազատամարտիկն ասում է՝ այստեղ իմ տունն է, իմ պատիվը, իմ պատմությունը. չեմ հեռանալու: Սա իմ հայրական տունն է: Հայրս է կառուցել 53 թվականին: Ով մտնի զենքով, կոչնչացնեմ: Ես պաշտպանում եմ իմ տունն ու պատիվը: 

«57 տարեկան եմ, 2 երեխա ունեմ, որդիս ինձ հետ կռվում է: Ափսոսում եմ միայն մեկ բանի համար, որ չեմ կարողացել ավատել Արցախյան պատերազմը, որ այն չփոխանցվեր իմ որդուն... 

Մինչ այս պատերազմը մեզ ազատագրողներ էին անվանում, հիմա, որ լքենք ու գնանք, մեզ ինչ կանվանե՞ն՝ հող հանձնողնե՞ր: Լավ է պատվով մեռնել, քան....»:

Կռվելու են մինչ մահ...

Հավելենք, որ Շահումյանի շրջանի երկու գյուղերի հետ կապված անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ «Ակնաբերդը մնում է մեզ։ Եթե չեմ սխալվում, Չարեքթարը` նույնպես»,- երեկ՝ նոյեմբերի 26-ին Sputnik Արմենիային հայտնել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը։ Նրա խոսքով` նախկինում, երկու գյուղերն էլ Մարտակերտի շրջանի մեջ էին մտնում։ Հետո դրանք հանձնվել են Շահումյանի շրջանին։