Իրանում մահափորձ են կատարել երկրի ՊՆ-ին առընթեր հետազոտությունների եւ նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի դեմ, ինչի հետեւանքով նա մահացել է։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր իրանական «ISNA» գործակալությունը, սոցցանցերում տեղեկություններ են տարածվել Թեհրան նահանգում ֆիզիկոսի սպանության մասին:
Ըստ «Fars» գործակալության, Աբսարդ քաղաքի փողոցներից մեկում որոտացել է պայթյուն, լսվել են կրակոցներ:
«Օրվա երկրորդ կեսին զինված ահաբեկիչները հարձակում են իրականացրել պաշտպանության նախարարության նորարարությունների հետազոտությունների կազմակերպության ղեկավարի վրա։ Նրա անվտանգության ծառայության եւ ահաբեկիչների միջեւ բախման ընթացքում պարոն Մոհսեն Ֆահրիզադեն լուրջ վնասվածք է ստացել եւ հոսպիտալացվել» - ասված է հաղորդագրության մեջ:
Բժիշկները չեն կարողացել փրկել Ֆահրիզադեին, նա մահացել է ։
Իրանի ՊՆ-ում տեղի ունեցածը ահաբեկչություն են անվանել ։