Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում սկսել է կայունանալ, հրադադարի ռեժիմի խախտումներ ու ռուսական խաղաղապահ զորախմբի նկատմամբ սադրանքներ չեն արձանագրվել: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ նշված դրական միտումները ծանրակշիռ ապացույց են, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ընտրած ուղին ճիշտ էր, եւ պայմանագրի դրույթները գործնականում սկսել են իրականացվել:
Զախարովան նաեւ ասել է, որ Ռուսաստանը մշտական կապ է պահպանում Թուրքիայի հետ Ղարաբաղյան հարցով:
«Ինչ վերաբերում է մեր փոխգործակցությանը Թուրքիայի հետ, այն տարվում է տարբեր ուղղություններով, դա ե՛ւ քաղաքական-դիվանագիտական կապեր են, ե՛ւ կապեր մեր զինվորականների միջեւ»,-ասել է Մարիա Զախարովան: