կարևոր
526 դիտում, 5 ամիս առաջ --> 2020-11-27 20:41

ԵԽ-ն Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ԵԽ-ն Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Եվրախորհրդարանն ընդունած բանաձեւով ԵՄ առաջնորդներին կոչ է անում պահպանել միասնությունն ու կոշտ պատժամիջոցներ կիրառել՝ ի պատասխան Թուրքիայի «անօրինական» գործողությունների: Այս մասին գրում է Reuters-ը։

Բանաձեւը խորհրդատվական բնույթ ունի, պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Եվրախորհուրդը:

Ըստ կանխատեսումների՝ հարցը հեշտ չի լուծվի, քանի որ Թուրքիան Եվրամիությւան առանցքային գործընկերն է մի շարք ոլորտներում, այդ իսկ պատճառով ԵՄ անդամ երկրները միասնական չեն:

Բանաձեւի համաձայն՝ Եվրամիության ու Թուրքիայի հարաբերությունները հասել են «պատմական նվազագnւյնին» Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում Անկարայի գործողությունների, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտnւթյnւնnւմ Ադրբեջանին անմիջական աջակցելու պատճառով: Թուրքիայի հարցը ԵՄ առաջնորդները քննարկելու են դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում: