27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Եվրախորհրդարանն ընդունած բանաձեւով ԵՄ առաջնորդներին կոչ է անում պահպանել միասնությունն ու կոշտ պատժամիջոցներ կիրառել՝ ի պատասխան Թուրքիայի «անօրինական» գործողությունների: Այս մասին գրում է Reuters-ը։
Բանաձեւը խորհրդատվական բնույթ ունի, պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Եվրախորհուրդը:
Ըստ կանխատեսումների՝ հարցը հեշտ չի լուծվի, քանի որ Թուրքիան Եվրամիությւան առանցքային գործընկերն է մի շարք ոլորտներում, այդ իսկ պատճառով ԵՄ անդամ երկրները միասնական չեն:
Բանաձեւի համաձայն՝ Եվրամիության ու Թուրքիայի հարաբերությունները հասել են «պատմական նվազագnւյնին» Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում Անկարայի գործողությունների, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտnւթյnւնnւմ Ադրբեջանին անմիջական աջակցելու պատճառով: Թուրքիայի հարցը ԵՄ առաջնորդները քննարկելու են դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում: