1808 դիտում, 2020.11.27 18:03

Դատարանը բավարարել է հավաքներ իրականացնելու արգելքը վերացնելու միջնորդությունը. Արծվիկ Մինասյան

Դատարանը բավարարել է հավաքներ իրականացնելու արգելքը վերացնելու միջնորդությունը. Արծվիկ Մինասյան

ՀՅ Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը տեղեկացնում է. 

«Դիմել էինք դատարան այս պայմաններում հավաքներ իրականացնելու արգելքը վերացնելու միջնորդությամբ։

Քիչ առաջ դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը։ Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։

Շնորհակալ ենք արդարադատությունը կյանքի կոչողներին»։