266 դիտում, 2020.11.27 16:32

Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում

Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում

2020թ. նոյեմբերի 26-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 04:25-ին շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1983թ. ծնված Ա. Մ.-ն:

Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Մ.-ն թունավորումը ստացել է նոյեմբերի 25-ին ժամը 21:00-ի սահմաններում տանը, բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքում առկա ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Այս մասին հաղորդում է ԱՀ ոստիկանությունը: