ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ռուս խաղաղապահների գործունեությունը եւ հումանիտար առաքելությունը Ղարաբաղում: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ համատեքստում նախագահը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հեռախոսային շփումների մասին», - հավելել է նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: