17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Թուրքիայի Մալաթիա նահանգում 47 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Մալաթիայի Փյութուրգե (Շիրո) գավառում տեղի ունեցած երկրաշարժը ունեցել 6կմ խորություն։ Թուրքիայի երկրաշարժագիտական կենտրոնները որպես երկրաշարժի օջախ նշում են Բաթալգազի գավառի Ուլուքյոյ թաղամասը։
Երկրաշարժը զգացվել է նաև քաղաքի կենտրոնական հատվածներում և հարակից մյուս գավառներում։ Ըստ Թուրքիայի արտակարգ իրադրության և տարերային աղետների գործակալության (AFAD) նախնական տեղեկությունների՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։
«Ընկերներ, Մալաթիա-Ուլուքյոյ շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները տարածվել են այս գծերով՝ Էլյազիգից դեպի Սիվրիջե-Փյութուրգե, ապա հասել են մինչև Չելիքհան-Էրքենեկ։ Այստեղի տեղաբաշխումները պետք է շատ զգուշությամբ կատարվեն»,- գրել է երկրաբան Նաջի Գյորուրը։