25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն (ՈւԵՖԱ) ավարտել է ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի գործով հետաքննությունը։ Այս մասին հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։·
Սոցիալական ցանցերում կատարած հայատյաց, ռազմատենչ գրառման համար, որով կոչ էր արվում սպանել բոլոր հայերին՝ անկախ նրանից՝ ծե՞ր են, երեխա՞, թե՞ կին, ՈւԵՖԱ-ն Նուրլան Իբրահիմովին ցմահ արգելել է զբաղվել ֆուտբոլային որևէ գործունեությամբ։ Միևնույն ժամանակ, ՈւԵՖԱ-ն դիմել է ՖԻՖԱ-ին, որպեսզի վերջինս ընդլայնի ցմահ որակազրկումը նաև միջազգային մակարդակում: Բացի այդ, աշխատակցի ֆաշիստական և խտրական այլ վարքագծի դրսևորման համար ադրբեջանական ակումբը տուգանվել է 100 հազար եվրոյով։
Հիշեցնենք, որ Նուրլան Իբրահիմովի գրառումից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էին միջազգային պատկան մարմիններին։ Մասնավորապես, ՖԻՖԱ-ին, ՈւԵՖԱ-ին և ՄՕԿ-ին հասցեագրված նամակներով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կոչ էր արել խստագույնս դատապարտել Ն. Իբրահիմովի՝ միջազգային մարզական կոնվենցիաները և միջազգային օլիմպիական շարժման հիմնարար սկզբունքները ոտնահարող ռասիստական հայտարարությունը, դրան տալ համապատասխան գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: