736 դիտում, 2020.11.27 14:41

Բերձորցիներն անվտանգության երաշխիքներ են ստացել և դադարեցրել են տարհանումը

Բերձորցիներն անվտանգության երաշխիքներ են ստացել և դադարեցրել են տարհանումը

Արցախի Քաշաթաղի շրջանի  Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում տարհանումը դադարեցվել է: Այս բնակավայրերը կմնան հայկական: Այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:

«Այս պահին առանց հստակեցնելու կարող եմ ասել, որ պայմանավորվածություններ են փոխվել, անվտանգության երաշխիքներ ենք ստացել: Իմ անմիջական պատասխանատվության ներքո այս բնակավայրերում իրականացվող տարհանումը դադարեցրել ենք և մնալու ենք տեղում»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը: