5272 դիտում, 2020.11.27 14:26

Կառավարության առաջ հացադուլ անողները դարձան 6-ը․ Aravot.am

Կառավարության առաջ հացադուլ անողները դարձան 6-ը․ Aravot.am

Կառավարության շենքի առջեւ հացադուլ անողները դարձան 6-ը: Այսօր կառավարության շենքի առջեւ անժամկետ հացադուլ է հայտարարել նաեւ «Հայրենիք» կուսակցության անդամ Տիգրան Սուքիասյանը: Aravot.am–ի հետ զրույցում նա ասել է, որ «Հայրենիք» կուսակցությունն իր այդ քայլը չի ողջունել, քանի որ դա ծայրահեղ քայլ է եւ վտանգավոր է առողջության համար, եւ դա իր անձնական որոշումն է: Տիգրան Սուքիասյանի պահանջը նույնն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: 

«Նիկոլ Փաշինյանը, եթե մեղմ ձեւակերպելու լինեմ, պետք է ներողություն խնդրի եւ հրաժարական տա»,-ասել է Տիգրան Սուքիասյանը՝ տեղեկացնելով, որ արցախյան այս պատերազմին ինքը «Հայրենիք» ջոկատի կազմում, որպես կամավորական, մասնակցել է Շուշիի եւ այլ բնակավայերի պաշտպանությանը եւ իրենց ջոկատով վերադարձել են Երեւան նոյեմբերի 8-ին: Իսկ երեկ ինքը հրավիրվել է ՀՔԾ այն պատճառաբանությամբ, որ խախտել է ռազմական դրության պայմաններում հավաքների մասնակցելու արգելքը:

Հեղինակ՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ