Ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում: Այս մասին ասել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
Ավելի վաղ, նոյեմբերի 26-ին Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայից դուրս հայտնաբերվել էր զինվորականի մարմին` առանց բռնության հետքերի: