20584 դիտում, 2020.11.27 12:41

Դեկտեմբերի 10-ից կմեկնարկի նաև անօթևան մնացած քաղաքացիների մեկ շնչի հաշվով միանվագ գումարների տրամադրման հայտերի ընդունումը

Դեկտեմբերի 10-ից կմեկնարկի նաև անօթևան մնացած քաղաքացիների մեկ շնչի հաշվով միանվագ գումարների տրամադրման հայտերի ընդունումը

Հադրութի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ից կմեկնարկի նաև անօթևան մնացած քաղաքացիների մեկ շնչի հաշվով միանվագ գումարների տրամադրման հայտերի ընդունումը:

«Բոլոր այն ընտանիքները, որոնց բնակավայրերը հայտնվել են Ադրբեջանի օկուպացիայի տակ, մեկ շնչի հաշվով միանվագ կստանան 300 հազար ՀՀ դրամ, իսկ այն ընտանիքները, որոնց բնակարանները թշնամու հրետանակոծության հետևանքով հնարավոր չէ վերականգնել, մեկ շնչի հաշվով միանվագ կստանան 250 հազար ՀՀ դրամ: Բացի այդ, անօթևան մնացած ընտանիքները բնակվարձի կարիքները հոգալու համար մեկ շնչի հաշվով կստանան պետական դրամական աջակցություն՝ մինչև պետության կողմից նոր բնակարանի կառուցումը»,- ասված է հաղորդագրությունում։