կարևոր
1579 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-27 12:17

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 4780 մարդ

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 4780 մարդ

Նոյեմբերի 27-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4780 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 123 470 է: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 489 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 102 270 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 37 մարդ, ընդհանուր՝ 1161: