262 դիտում, 2020.11.27 12:00

Ստեփանակերտում շարունակվում են խաղաղ կյանքի վերսկսման աշխատանքները

Ստեփանակերտում շարունակվում են խաղաղ կյանքի վերսկսման աշխատանքները

Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում են խաղաղ կյանքի վերսկսման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ այս պահի դրությամբ 95-97 տոկոսով վերականգնվել են էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը: Վերականգնվել է քաղաքային էլեկտրակայանի աշխատանքը:

ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները վերականգնողական աշխատանքների իրականացման վայրերում իրականացրել են պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման աշխատանքներ, այդ թվում՝ երկու դպրոցում, որտեղ առաջիկայում վերսկսվելու է ուսումնական գործընթացը: