486 դիտում, 2020.11.27 11:01

Ռուս զինվորականները մեկ օրում ԼՂ-ում ոչնչացրել են 87 պայթյունավտանգ առարկա

Ռուս զինվորականները մեկ օրում ԼՂ-ում ոչնչացրել են 87 պայթյունավտանգ առարկա

Անցած մեկ օրում ռուս ռազմական ինժեներները հայտնաբերել են Լեռնային Ղարաբաղում 87 պայթյունավտանգ առարկա։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում։

«Ինժեներային հետախուզում և պայթյունավտանգ առարկաներից մաքրում է իրականացվել Ստեփանակերտի հարավային ծայրամասի ավելի քան 1․5 կմ ճանապարհահատվածում։ Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ զորակայան և ոչնչացվել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այն առարկաները, որոնք հնարավոր չէ տեղափոխել զորակայան, ոչնչացվում են տեղում։

Ընդհանուր առմամբ ԼՂ-ում խաղաղապահական օպերացիայի ընթացքում ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 2 հեկտար տարածք և մոտ 3 կմ ճանապարհ, վնասազերծել 144 պայթյունավտանգ առարկա։