1436 դիտում, 2020.11.27 00:18

Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կլինի Հայաստանի տարածքում, կիսով չափ՝ Ադրբեջանի. ԳՇ պետի առաջին տեղակալ

Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կլինի Հայաստանի տարածքում, կիսով չափ՝ Ադրբեջանի. ԳՇ պետի առաջին տեղակալ

Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կլինի Հայաստանի տարածքում, կիսով չափ՝ Ադրբեջանի: Այս մասին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:

«Կիսով չափ մեզ է պատկանում, կիսով չափ իրենց տարածքում է: Հանքի շահագործող լինելու է հանքի տերը»,- ասաց Խաչատրյանը:

Տիրան Խաչատրյանը ներկայացրեց հանքավայրի ու պետական սահմանի գիծը պատկերող քարտեզը, ըստ որի՝ հանքի մի մասը՝ դեպի արևմուտք, Հայաստանի տարածքում է, դեպի արևելք՝ Քարվաճառի, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: