352 դիտում, 2020.11.27 08:56

Այսօր նոյեմբերի 27-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր նոյեմբերի 27-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Նոյեմբերի 27, տարվա 331-րդ (նահանջ տարիներին՝ 332-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 34 օր։

1095 թ. – Հռոմի Պապ Ուրբանուս II-ը Կլերմոնի ժողովում կոչ արեց Եվրոպայի քրիստոնյաներին արշավել Արևելք և ազատագրել Սուրբ Երկիրը Երուսաղեմով ու տեղի քրիստոնյաներին մուսուլմանների լծից, որով փաստորեն սկսվեցին Խաչակրաց արշավանքները։

1895 թ. – շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը կազմեց իր կտակը, համաձայն որի սահմանվեց Նոբելյան մրցանակը։

1897 թ. – ծնվել է Գևորգ Աբովը, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ (մահ. 1965 թ.)։

1990 թ. – ընդունվեց Բուլղարիայի դրոշը։

1991 թ. – տեղի ունեցավ Մայրիկ ֆիլմի պրեմիերան։

2005 թ. – հանրաքվեի միջոցով փոփոխվեց Հայաստանի Սահմանադրությունը։

2009 թ. – Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ գծի գնացքը տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով վթարի ենթարկվեց, արդյունքում մահացավ 27 մարդ, 132-ը վիրավորվեցին։