794 դիտում, 2020.11.26 23:36

Վարչապետը կհանդիպի անհետ կորած և գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին. խոսնակ

Վարչապետը կհանդիպի անհետ կորած և գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին. խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած և գերևարված զինվորների ընտանիքների անդամներին, ովքեր քիչ առաջ կառավարության շենքի դիմաց փողոցը փակելով պահանջել էին հանդիպում վարչապետի հետ:

Այսօր և վերջին օրերին վարչապետը հանդիպել է գերեվարված և անհետ կորած զինվորների հարազատների մի քանի խմբերի հետ»:

Հիշեցնենք, որ երեկոյան անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց: Ծնողները ցանկանում էին խոսել վարչապետի հետ, որպեսզի ի վերջո հստակ պատասխաններ ստանային: Տեսնելով վարչապետի ավտոշարասյունը՝ նրանք փակել են ճանապարհը, բայց վարչապետին տանող մեքենաները արագ անցել են՝ նույնիսկ վնասելով ակցիայի մասնակիցներից մեկին: