518 դիտում, 2020.11.26 23:31

Զինծառայողների հարազատները փակել են վարչապետի ավտոշարասյան ճանապարհը․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Անհետ կորած զինծառայողների ծնողներն առավոտից մինչեւ ուշ գիշեր դեռեւս իրենց բողոքի ակցիան են անցկացնում կառավարության շենքի առջեւ: Նրանք պահանջում են կառավարության անդամներից քայլեր ձեռնարկել եւ ի վերջո պարզել իրենց որդիների ճակատագրերը:

Երեկոյան միջադեպ է տեղի ունեցել: Ծնողներն արագ շարժվել են վարչապետի ավտոշարասյան ուղղությամբ, երբ կառավարության ծառայողական ետնամուտքից մեքեներ են դուրս եկել: 1-2 րոպե թույլ չեն տվել ավտոշարասյան շարժը: