490 դիտում, 2020.11.26 22:14

ԱԺ-ն դեմ քվեարկեց ռազմական դրությունը չեղարկելուն․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ազգային ժողովի արտահերթ նիստում ժամեր շարունակ քննարկվել է եւ իշխանական «Իմ Քայլը» խմբակցության դեմ քվեարկությամբ մերժվել է «Ռազմական դրության վերացման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նախագիծը ներկայացնողին ուղղված իշխանական «Իմ-քայլը» խմբակցության պատգամավորների հարցերի բովանդակությունից էլ հասկանալի էր, որ նրանք դեմ են սահմանափակումները հանելու նախաձեռնությանը: Ի դեպ, անգամ կրքեր էին բորբոքվել «իմ-քայլական» պատգամավորներից Համազասպ Դանիելյանի ելույթի ընթացքում: Խորհրդարանում քվեարկության արդյունքն է՝ 36 կողմ, 76 դեմ:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։