08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են նոյեմբերի 22-ին Երևանի Բեկնազարյան փողոցում մի կնոջ պարանոցից բացահայտ ոսկե շղթա հափշտակած և փախուստի դիմած անձին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Նոյեմբերի 22-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Բեկնազարյան փողոցում անհայտ անձը մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Տուժողից ընդունվեց հաղորդում: Քրեական հետախույզները որոնողական աշխատանք սկսեցին: Կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Պռոշյան գյուղի 37-ամյա մի բնակիչ:
Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը նոյեմբերի 25-ին ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: