կարևոր
2065 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-26 20:11

Նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին առանց քաղաքական գործիչների, որպես բողոքի ակցիա, հավաքվենք Շառլ Ազնավուր հրապարակում

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը և դերասան Հրանտ Թոխատյանը հայ գերիների ճակատագրով սրտացավ մարդկանց, մտավորականներին կոչ են անում համախմբվել և նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին առանց քաղաքական գործիչների, որպես բողոքի ակցիա, հավաքվել Շառլ Ազնավուր հրապարակում:

«Քանի որ այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի, կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց, շաբաթ օրը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին առանց քաղաքական գործիչների որպես բողոքի ակցիա հավաքվենք Շառլ Ազնավուր (կինո Մոսկվա) հրապարակում։

Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառույցներից՝

1. Ստիպել ադրբեջանական կողմին՝ ազատել հայ գերիներին
2. Թույլ չտալ Հայ գերիների պատվազրկելը Բաքվի շքերթում
3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին», - նշված է Արմեն Գրիգորյանի գրառման մեջ:

Նշված օրն այնտեղ հայ գերիների ճակատագրով սրտացավ մարդկանց են սպասելու Արմեն Գրիգորյանը, Հրանտ Թոխատյանն ու Մհեր Մկրտչյանը: