Եվրոպացի պաշտոնյաները խիստ հավանական են համարել, որ արդեն հաջորդ շաբաթ Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ՝ Արեւելյան Միջերկրականում սեյսմիկ հետազոտությունների եւ նավթահորատման աշխատանքների հետ կապված:
Եվրամիության պաշտոնյաներն ու դիվանագետները, որոնց անունները չի հրապարակվում, «Ռոյթերս» գործակալությանն ասել են, որ Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ջատագովը Ֆրանսիան է, կողմ են նաեւ Հունաստանն ու Կիպրոսը:
Վերջերս լարվել են նաեւ թուրք-գերմանական հարաբերությունները, ինչը կարող է եւս նպաստել Թուրքիայի դեմ որոշման կայացմանը: