կարևոր
3356 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-26 18:26

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասի զինծառայողի դին

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասի զինծառայողի դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 25-ին, Շիրակի մարզում հայտնաբերված 36-ամյա Ռուսաստանի Դաշնության քաղաքացու մահվան փաստով:

Ժամը 15։25-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահագանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կազաչի-Պոստ փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ նախասրահում հայտնաբերել են 36-ամյա Անտոն Պիսոկի դին:

Տեղում դատաբժիշկը զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պիսոկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: