Արցախի Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի բնակավայրերում շարունակվում են բնակչության և ունեցվածքի տարհանումը: Այս մասին տեղեկացրել է շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:
Նրա խոսքով այդ գործում Արցախի կառավարության կողմից համապատասխան աջակցություն է ցուցաբերվում: Չնայած դրան ցանկալի է նաև կամավորական խմբերի մասնակցությունն ու լրացուցիչ տրանսպորտային միջոցների ընդգրկումը:
«Չնայած առայժմ պաշտոնական տեղեկության բացակայությանը՝ ամեն դեպքում իմ անմիջական պատասխանատվության ներքո տարհանում է ընթանում նաև շրջկենտրոն Բերձորում»,- մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ բնակիչները հիմնականում տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Արցախի բնակավայրեր: