կարևոր
3582 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-26 18:07

ՀՀ Պաշտպանության նախարարությունը մեկ նախադասությամբ է պարզաբանում Սոթքի դեպքերը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը մեկ նախադասությամբ է պարզաբանում Սոթքի դեպքերը

ՀՀ ՊՆ-ը տեղեկացնում է, որ տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը,- նշված է քիչ առաջ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովի նիստում հայտնել էր՝ Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս: Թովմասյանն ասաց, որ խոսել է կորպուսի հրամանատարի հետ, նա Սոթքի հանքի մասով տեղեկությունները չհաստատեց, սակայն այն, որ դարպասները կոտրվել են ու ադրբեջանցիներն առաջ են գալիս, դարպասներն այլ տեղ են դրվելու, դա հաստատվել է: Մեկ այլ պատգամավոր, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էդ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում, ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը ։ Պատկան մարմիններ արձագանքեք»։ 

Համացանցում Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի մատույցներում ադրբեջանցի զինծառայողներին արձանագրող գրառումներ և տեսանյութեր էին տարածվել: