կարևոր
1486 դիտում, 10 ամիս առաջ - 2020-11-26 17:59

Պաշտոնական որևէ հստակ պարզաբանում չկա Սոթքի հանքավայր ադրբեջանցիների ներխուժման մասին

Պաշտոնական որևէ հստակ պարզաբանում չկա Սոթքի հանքավայր ադրբեջանցիների ներխուժման մասին

Համացանցում շատ արագ տարածվում են լուրեր այն մասին, որ ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասները և մտել են Սոթքի հանքավայր: 

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովի նիստում հայտնեց, որ Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս: Թովմասյանն ասաց, որ խոսել է կորպուսի հրամանատարի հետ, նա Սոթքի հանքի մասով տեղեկությունները չհաստատեց, սակայն այն, որ դարպասները կոտրվել են ու ադրբեջանցիներն առաջ են գալիս, դարպասներն այլ տեղ են դրվելու, դա հաստատվել է:

Մեկ այլ պատգամավոր, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էդ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում, ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը ։ Պատկան մարմիններ արձագանքեք»։ 

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, թե լուրը չի համապատասխանում իրականությանը: Նա նշեց, որ սպասում է Գեղարքունիքի մարզպետի պարզաբանմանը: